Հանրահռչակ բժիշկերի կյանքից
Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին
![Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին Ապրիլի 6-ին ծնվել է ռուս վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին](up/article/big/file_24776_2037513.jpg)
Սլիֆոսովսկին վիրաբուժության վերաբերյալ ավելի քան յոթանասուն արժեքավոր աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ ռազմական վիրաբուժության: Նա մշակել է վիրաբուժական վարակազերծման, գործիքների տաք մշակման և բժշկական հագուստի մեթոդիկան: Նրա մեթոդիկայի շնորհիվ գործնականում ամբողջությամբ բացառվեցին հետվիրահատական վարակումներն ու բարդացումները:
Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին ծնվել է 1836 թ. ապրիլի 6-ին (մարտի 25) Հերսոնյան նահանգի Դուբոսսար քաղաքի մոտակայքում: Օդեսայի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1859 թ. ղեկավարել է Օդեսայի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: 1863 թ. դարձել է բժշկության դոկտոր:
1866-ից Սկլիֆոսովսկին աշխատել է Գերմանիայում ախտաբանա-անատոմիական ինստիտուտի ռազմական լազարեթում, ապա Ֆրանսիայում և Անգլիայում:
Ռուսաստան վերադառնալով՝ նա հրապարակել է բազմաթիվ աշխատանքներ։ Նիկոլայ Վասիլևիչը հրավիրվել է Կիևի համալսարանի վիրաբուժության ամբիոն, որտեղ 1870 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ Այնուհետև իր գործունեությունը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիայում: 1880 թ.-ից Սկլիֆոսովսկին Մոսկովյան համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսորը և դեկանն էր, իսկ 1893-1900 թթ. նա գլխավորել է բժիշկների կատարելագործման ինստիտուտը Պետերբուրգում:
Սկլիֆոսովսկին դաշտային վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի հետ աշխատել է նաև Չերնոգորիայի ռազմական կլինիկաներում: Զարգացնելով Պիրոգովի հայացքները՝ Սկլիֆոսովսկին զգալի ներդրում է կատարել ռազմա-դաշտային վիրաբուժության զարգացման ոլորտում:
Հենց Նիկոլայ Վասիլևիչն է նպաստել սովետան վիրաբուժության մեջ անտիսեպտիկայի և ասեպտիկայի սկզբունքների ներդրմանը: Նա դարձել է խոռոչային վիրաբուժության պիոներներից մեկը որովայնի հիվանդությունների, լյարդի, մեզապարկի և կանանց հիվանդությունների օպերատիվ բուժման ասպարեզում, մշակել է կեղծ հոդերի դեպքում ոսկրերի միացման օրիգինալ վիրահատություն:
Սկլիֆոսովսկին զբաղվել է լուսավորչական գործունեությամբ. եղել է «Վիրաբուժական հասարակության տարեգիրք» ամսագրի համախմբագիրը (1891), բժիշկների Պիրոգովյան համագումարների նախաձեռնողը, Մոսկվայում Բժիշկների 12-րդ Միջազգային կոնգրեսի (1897) նախագահը, ռուս վիրաբույժների առաջին համագումարի (1900) հիմնադիրը և նախագահը:
Սկլիֆոսովսկին մեծ հեղինակություն էր վայելում գործընկերների և հիվանդների շրջանում: Երբ նշվում էր նրա պրոֆեսիոնալ գործունեության 25-ամյակը, նա ստացել է ավելի քան 400 հեռագիր և մեծ քանակությամբ նամակներ աշխարհի շատ երկրներից:
Վերջին տարիներին՝ ինսուլտից հետո, հաստատվել է Պոլտավայի մոտակայքի իր ագարակում ու զբաղվել այգեգործությամբ:
1904 թ. դեկտեմբերի 13-ին (նոյեմբերի 30) Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆոսովսկին վախճանվել է Պոլտավայի նահանգի Յակովեց գյուղում:
1923 թ. մեծ վիրաբույժի անունով անվանվեց Մոսկվայի շտապ օգնության գիտա-հետազոտական ինստիտուտը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը](up/article/small/file_29405_1386320.jpg)
Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...
![](images/calendar.png)
![Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը](up/article/small/file_29130_481791.jpg)
Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...
![](images/calendar.png)
![Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը](up/article/small/file_28894_4248604.jpg)
Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...
![](images/calendar.png)
![Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը](up/article/small/file_25365_168194.jpg)
Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...
![](images/calendar.png)
![Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը](up/article/small/file_25098_5040053.jpg)
Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...
![](images/calendar.png)
![Մարտի 24-ին, 1882 թ. ծնվել է Ռոբերտ Կոխը Մարտի 24-ին, 1882 թ. ծնվել է Ռոբերտ Կոխը](up/article/small/file_28169_1734992.jpg)
1882 թ. մարտի 24-ին Ռոբերտ Կոխը Բեռլինի ֆիզիոլոգիական հանրության երեկոյան նիստի ժամանակ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. իրեն հաջողվեց բացահայտել պալարախտ հարուցող բակտերիան: Այս հիվանդությունն այն ժամանակ...
![](images/calendar.png)
![Մարտի 14-ին ծնվել է գերմանացի բժիշկ, իմունոլոգ, բակտերիոլոգ, քիմիկոս, քիմիաթերապիայի հիմնադիր, նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխը Մարտի 14-ին ծնվել է գերմանացի բժիշկ, իմունոլոգ, բակտերիոլոգ, քիմիկոս, քիմիաթերապիայի հիմնադիր, նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխը](up/article/small/file_24342_5260394.jpg)
Պաուլ Էրլիխը ծնվել է 1854 թ. մարտի 14-ին Շտերլեն (այժմ Լեհաստան) քաղաքում, հրեական ապահովված ընտանիքում: Պաուլի հետաքրքրությունների վրա արդեն մանկության տարիներին ազդել է նրա պապը, ով...
![](images/calendar.png)
![Մարտի 8-ին ծնվել է ռուս հոգեբույժ Պյոտր Գաննուշկինը Մարտի 8-ին ծնվել է ռուս հոգեբույժ Պյոտր Գաննուշկինը](up/article/small/file_24137_3069654.jpg)
Պյոտր Բորիսովիչ Գաննուշկինը ծնվել է 1875 թ. մարտի 8-ին (փետրվարի 24) Ռյազանի նահանգում, գյուղական բժշկի բազմազավակ ընտանիքում...
![](images/calendar.png)
![Մարտի 7-ին ծնվել է ամերիկացի բժիշկ, քիրոպրակտիկ բժշկության ժամանակակից մեթոդիկայի հիմնադիր Դանիել Դեվիդ Պալմերը Մարտի 7-ին ծնվել է ամերիկացի բժիշկ, քիրոպրակտիկ բժշկության ժամանակակից մեթոդիկայի հիմնադիր Դանիել Դեվիդ Պալմերը](up/article/small/file_27995_5102961.jpg)
Դանիել Դեվիդ Պալմերը ծնվել է 1845 թ. մարտի 7-ին Տորոնտոյի արվարձանում (Կանադա): Նա դեռ 12 տարեկան էր, երբ ընտանիքը ԱՄՆ տեղափոխվեց:
![](images/calendar.png)
![Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն Փետրվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կենսաքիմիկ և մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Ժակ Լյուսեն Մոնոն](up/article/small/file_27807_236120.jpg)
Ժակ Լյուսեն Մոնոն ծնվել է 1910 թ. փետրվարի 9-ին Փարիզում, ֆրանսիացի նկարչի և ամերիկուհու ընտանիքում: 1917 թ. ընտանիքը տեղափոխվել է Հարավային Ֆրանսիա, որտեղ և անց է կացրել իր մանկությունը...
![](images/calendar.png)
![Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը](up/article/small/file_27800_6554523.jpg)
Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...
![](images/calendar.png)
![Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը](up/article/small/file_27772_6159501.jpg)
Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...
![](images/calendar.png)
![1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն 1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն](up/article/small/file_22860_4393185.gif)
Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը Դեկտեմբերի 27-ին ծնվել է ֆրանսիացի մանրէաբան և քիմիկոս Լուի Պաստերը](up/article/small/file_27540_802804.jpg)
Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն